Դավիթ Տերտերյանն ու Յուրի Գարեգինյանը միացել են «Վանին»
Տեսանյութեր«Արարատ-Արմենիայի» նախկին պաշտպան Դավիթ Տերտերյանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վանի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի պաշտպան Դավիթ Տերտերյանը։
26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Գանձասար» ֆուտբոլային ակումբում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 11 հանդիպում։
Տերտերյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 26-ամյա պաշտպանը «Արարատ-Արմենիայի» գույներն էր պաշտպանում 2020 թվականից։
Տերտերյանից բացի Չարենցավանի «Վան» է տեղափոխվել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։
30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Նոա»,«Արարատ» ֆուտբոլային ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 1 հանդիպում։
Գարեգինյանը «Վան» է տեղափոխվել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր», - ասված է հաղորդագրության մեջ։