Պուտինը Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ՏԱՍՍ-ին հղումով, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մասնավորապես, հուլիսի 3-ին բանակցություններ են ծրագրվում Ադրբեջանի, Մոնղոլիայի, Թուրքիայի, Չինաստանի նախագահների և Պակիստանի վարչապետի հետ», - ասել է Ուշակովը:
Նա նաև հավելել է, որ համաձայնեցվել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ բանակցությունները։
Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի Աստանայում հուլիսի 3-4-ը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն