Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորությունները Չորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Սարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է 

Իշխանության սրտի դատավորի ունեցվածքը, գումար, ՍՊԸ-ները և գույքը

Քաղաքական

168.am-ի՝ ընտանեկան հայտարարագրերի շարքի հերթական դրվագը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ, աղմկահարույց գործեր քննող և հանրային տարբեր շրջանակներում շարունակաբար իբրև իշխանությունների «պատվեր կատարող» դատավոր ընկալվող Մնացական Մարտիրոսյանի ու նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի մասին է, որոնք աչքի են ընկնում տպավորիչ դրամական միջոցներով և ոչ միայն։

17,000 ԱՄՆ դոլար, 10.000.000 դրամ և 1000 եվրո. դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ 2023 թվականին ունեցած կանխիկ գումարն է՝ ըստ 2024 թվականին ներկայացված հայտարարագրի։

Մնացական Մարտիրոսյանը, ըստ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի, պահպանել է 2019 թվականին Երևան քաղաքի Կենտրոն համայնքում գնված և բաժնային սեփականություն հանդիսացող ավտոտնակն ու բնակարանը, ինչպես նաև 2015 թվականին գնված 2007 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենան։

Դատավորը 2024 թվականին հայտարարագրել է 2023 թվականի դրամական միջոցները, այդ թվում`

բանկային հաշվի մնացորդներ․ տարեսկզբին եղել են 1,058,424 դրամ և 4,267 եվրո, իսկ տարեվերջին՝ 3,062,404 դրամ և 2,631 եվրո,

կանխիկ դրամ` 17,000 ԱՄՆ դոլարի, 10.000.000 դրամի և 1000 եվրոյի չափով,

հաշվետու տարվա եկամուտներ` 17,687,682 դրամ, որը գոյացել է «Արդարադատության ակադեմիա»-ից ստացված 279.432 դրամ աշխատավարձից, «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից ստացված՝ 15,597,372 դրամ աշխատավարձից, ինչպես նաև՝ 1,810,878 դրամ այլ եկամուտներից։

Պաշտոնատար անձի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15,714,992.3 դրամ։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի հայտարարագրից պարզ է դառնում նաև, որ նրա դուստրը՝ Թամարա Մարտիրոսյանը, մասնակցություն ունի առևտրային կազմակերպություններում․ մասնավորապես, «Ինտելիգո» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասն է տնօրինում, ինչպես նաև՝ 5 տոկոս բաժնեմաս՝ «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում։ Ի դեպ, նրա կինը՝ Լուսիկ Մարտիրոսյանը «Ինտելիգո» ՍՊԸ-ի տնօրենն է, որտեղից, ըստ լրացրած տվյալների, ստանում է ընդամենը 375.000 դրամ աշխատավարձ։ Մնացական Մարտիրոսյանի տիկինը, բացի այս ՍՊԸ-ից, աշխատավարձ է հայտարարագրել նաև «Կարմիր բլուր» ՍՊԸ-ից՝ 2 միլիոն 350.000 դրամի չափով։

Թեև հայտարարագրերի ռեեստրում այդպես էլ չգտանք Թամարա Մնացականի Մարտիրոսյանի 2024 թվականին ներկայացված հայտարարագիրը, այդուհանդերձ, 2023 թվականին ներկայացված հայտարարագրից տեղեկացանք, որ նա 2022 թվականին Երևանի Կենտրոն համայնքում ձեռք է բերել բնակարան, 2021 թվականին գնել է 2001 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի մեքենա։

Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ սյունակում էլ դատավորի իրավաբան դուստրը տեղեկացրել է 2022 թվականին ձեռք բերված 8,500,000 դրամ արժողությամբ բաժնետոմսերի մասին։ Գործարքի մյուս կողմը եղել է Գևորգ Վանիկի Գյոզալյանը (խոսքը, հավանաբար, նախկին փաստաբան, այժմ՝ դատավոր Գևորգ Գյոզալյանի մասին է)։

Թամարա Մարտիրոսյանի հաշվետու տարվա եկամուտներն էլ կազմել են 20 միլիոն 063 894 դրամ, որոնք գոյացել են Ինեկոբանկ ՓԲԸ-ից ստացված 439,000 դրամ փոխառությունից, «Թիքեյ ընդ փարթներս», «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամ և «Ինտելիգո» ընկերություններից ստացված աշխատավարձերից։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասին
Ամենադիտված