Դեսպան Մկրտչյանը պարգևատրվել է մեդալով՝ Ցեղասպանության դատապարտման ուղղությամբ գործունեության համար
ՔաղաքականՀունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով․
«2022 թ. հոկտեմբերին Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամը նվաստիս պարգևատրել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար: Վերջինը հատկապես վերաբերում է 2021 թ. մայիսի 6-ին Լատվիայի Սաեյմայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին։ Հնարավորություն ունեցա անձամբ ստանալու հուշամեդալը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հարգարժան Ֆելիքս Բախչինյանի կողմից։
Շնորհակալ եմ նման գնահատանքի համար և կցանկանայի ընդգծել, որ առանց մի շարք մարդկանց աջակցության, խորհրդի և հորդորների, դա հնարավոր չէր լինի, որոնց հայտնել ու հայտնում եմ իմ երախտիքի խոսքը»,- գրել է դեսպանը՝ իր էջում։