Հաագայում կառավարության երդման արարողության ժամանակ ցույց է սկսվել
ՀասարակությունՀաագայի արքայական նստավայրի առջև Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի գլխավորած նոր կաբինետի երդման արարողության ժամանակ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տասնյակ ցուցարարներ հավաքվել են Նիդեռլանդների թագավորական ընտանիքի նստավայրի մոտ, որտեղ տեղի է ունեցել նոր կառավարության երդման արարողությունը։ Ցուցարարները կոչ են արել նոր իշխանություններին՝ հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
Բողոքի ակցիան, որը վերահսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից, անցել է խաղաղ։
Նիդեռլանդների նախարարների նոր կաբինետը՝ վարչապետ Դիկ Սխոֆի գլխավորությամբ, Հաագայի արքայական նստավայրում երդում է տվել երկրի թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին՝ պաշտոնապես ստանձնելով իր պարտականությունները։