Տավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի
Սպորտ
Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենան է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը վրացական համարանիշներով է եղել, բախվել է ճանապարհի եզրի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)