Կոտայքում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին ու ցուցանակին
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Նարեկ Ավագյանը «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենայով կանչի վայր մեկնելիս տեղացած կարկուտի հետևանքով Երևան-Սևան ավտոճանապարհի 42․5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և Լեռնանիստ գյուղի ցուցանակին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝,ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։