Թուրքիայում Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար դատապարտված լրագրողներն արդարացվել են
ՔաղաքականԹուրքիայում արդարացվել են թուրքական ընդդիմադիր «bianet» լրատվականի կայքում հրապարակված «Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի գլխագրերը» խորագրով գրքի ծանոթագրության համահեղինակներ Էլիֆ Աքգյուլ և Հալուք Քալաֆաթը, հայտնում է Ermenihaber.am-ը:
Լրագրողները մինչև ձերբակալությունը թեմայի շուրջ լուրեր էին հրապարակում և աշխատում «bianet»-ում: Այդ լուրերի պատճառով էլ նրանց նկատմամբ «Թուրք ազգի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել:
Լրագրողները 2015-ին, 2018-ին և 2019-ին հրապարակված ընդհանուր առմամբ 6 լուրում օգտագործված բառապաշարի համար էին մեղադրվել:
Նշվում է, որ հուլիսի 2-ին տեղի ունեցած լսումներում, որտեղ և արդարացվել են լրագրողները, Աքգյուլն ասել է, որ ինքը դատարանում է պարզապես մի գրքի ծանոթագրություն գրելու համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։