Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 3-ին Աստանայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։
Այս համատեքստում տեղի են ունեցել քննարկումներ։
Ալիևն իր հերթին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։