Եգիպտոսը բարեկամ և վստահելի գործընկեր է Հայաստանի համար․ Միրզոյանի շնորհավորական ուղերձը
ՔաղաքականՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մինչ այդ նշված ոլորտը ղեկավարած Սամեհ Շուքրիին: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը համապատասխան գրառումներ է կատարել X-ի իր էջում։
Արարատ Միրզոյանը նաև բարձր է գնահատել Եգիպտոսի ԱԳ նախկին նախարար Սամեհ Շուքրիի հետ համագործակցությունը: «Հաճելի և պատվաբեր էր աշխատել արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ՝ ամրապնդելու Հայաստանի հարաբերությունները բարեկամ Եգիպտոսի հետ։ Մենք համատեղ նպաստել ենք Հայաստանի և Եգիպտոսի բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը և ավելի լայն համագործակցությանը։ Դա իսկապես գնահատվել է»,- գրել է Արարատ Միրզոյանը: