Կարևորում ենք ՀՀ ինքնիշխանությունը սատարող ԱՄՆ հայտարարությունները. Գրիգորյան
ՔաղաքականՀայաստանը բարձր է գնահատում ամերիկյան կողմի հետևողական ջանքերը՝ միտված խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը: Այս մասին հայտարարել էՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կայուն ժողովրդավարության կայացման կարևորագույն նախապայմաններից է խաղաղությունը: Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը: Կարևորում ենք նաև Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարող ԱՄՆ հասցեական հայտարարությունները»,-նշել է փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը և դիմակայունության բարձրացմանն ուղղված՝ ԱՄՆ շարունակական աջակցության համար: