Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու․ քաղաքագետ
ՀասարակությունՔաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Հաջորդ պնդումը` եթե անգամ Հայաստանում (բացի իշխանություններից) կա մեկը, ով հիմարաբար հավատում է, որ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելով հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում, ապա պետք է հիասթափեցնեմ։ Կա նաև հաջորդ, հաջորդի հաջորդ (ու էդպես շարունակ) պահանջների փաթեթներ։ ԵՒ ամենակարեւորը` դրանք չեն վերջանալու ընդհուպ մինչև հայկական պետականության կործանման պահը։
Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ բերելու, և ամեն անգամ իր պահանջները բավարարելով մենք մոտենալու ենք հայակական պետականության կործանմանը։
Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու, այդ լուծումը պահանջում է աշխատանք և համախմբում, հետևաբար նման լուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման պայմաններում»։