Կրեմլից հայտարարել են՝ Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններում
ՀասարակությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հնարավոր միջնորդ չէ Ուկրաինայի հարցով բանակցություններում։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նաև հաստատել է, որ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հակամարտությունը։
Պուտինը Էրդողանին խոստացել է, որ կայցելի Թուրքիա. նրա այցը վաղուց էր ծրագրված, սակայն ժամանակացույցերը դեռ չի հաջողվում համաձայնեցնել: Էրդողանը նշել է, որ սպասում է իր գործընկերոջը։