Պուտինը հայտնել է՝ երբ «անհապաղ կդադարեցվեն» Ուկրաինայում ռազմական գործողությունները
ԼուսանկարներԵթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման ռուսական տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հիշեցնեմ, որ հունիսի կեսերին մենք ներկայացրինք կարգավորման մեկ այլ տարբերակ, որը, եթե ուկրաինական կողմը, և, ամենակարևորը, նրա արևմտյան հովանավորները պատրաստ լինեին ընդունել, թույլ կտա բառացիորեն անմիջապես, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, փրկել մարդկային կյանքեր և սկսել բանակցությունները»,- ասել է Պուտինը: