Գերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. Պիստորիուս Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապում Ողբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստի Արևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետ Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը ՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժը Ի՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) 

Աիդա Սարգսյանը՝ կորստի, ուժեղ լինելու, դստեր եւ նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին. Bravo.am

Տեսանյութեր

Bravo.am-ը զրուցել է երգչուհի Աիդա Սարգսյանի հետ.

«Ամեն տարի եկել եմ Հայաստան, ուղղակի չեմ հանրայնացրել ու համերգային գործունեություն չեմ ծավալել»՝ զրուցակիցս Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Աիդա Սարգսյանն է։ Նա ապրում է դստեր հետ, որն արդեն 14 տարեկան է ու ընտրել է գիտության ճյուղը։ Մայրիկի ճանապարհը դժվար ընտրի, քանի որ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Աիդան դրան այդքան էլ կողմնակից չէ։

- Ինչո՞ւ հեռացաք հայրենիքից:

- Այդ ժամանակ հոգեվիճակս այնպիսին էր, որ ինձ ոչինչ չէր հետաքրքրում՝ փակել էի անգամ երգ ու երաժշտության էջը։ Կորցրի իմ անփոխարինելի գանձին՝ մայրիկիս։ Փորձում էի հաղթահարել սթրեսը, բայց՝ ապարդյուն։ Անընդհատ մայրիկիցս էի խոսում, մտքով միշտ իր հետ էի ու չէի կարողանում համակերպվել նրա կորստի հետ։ Անասելի կապերով էի իր հետ կապված, իրեն էի փնտրում ու ամեն ինչ իրեն էր հիշեցում։ Իսկ իմ հոգեկան անհավասարակշիռ վիճակը երեխայիս վրա էր ազդում։ Ամեն անգամ ասում էր․«Մամա ջան, մի՛ լացիր, տատիկը վերեւից նայում է»։ Չէի հարմարվում, քանի որ մայրս իր ոտքով էր գնացել բժշկի... Մի խոսքով՝ ուշքի չէի գալիս ու որոշեցի գոնե որոշ ժամանակ հեռու լինել այն վայրերից, որ իրեն էին հիշեցնում։ Ինքս ինձ ներշնչեցի, որ պետք է գնամ, ու վերջ։

- Հասաք Միացյալ Նահանգներ ու ամեն ինչ սկսեցիք զրոյից։ Ի՞նչ էիք անում այնտեղ:

- Նոր միջավայր, նոր օրենքներ, նոր շփումներ։ Անկեղծ ասած՝ նեղվել էի գործընկերներիցս: Երբ զանգահարեցի ու ասացի՝ տեղափոխվել եմ, անմիջապես կորան։ Անգամ համարս չէին փոխանցում ինձնով հետաքրքրվողներին՝ ասելով, թե այլեւս չեմ երգում: Բայց չէին պատկերացնում, որ կապի այլ միջոցներ էլ կան... Չգիտեմ՝ ինչու էր իրենց թվացել, որ եթե ինձ բարեւեն, իրենցից ինչ-որ բան կուզեմ։ Ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել:

- Շփվո՞ւմ եք այստեղից գնացած ու այնտեղ բնակվող արտիստների հետ։

- Բացարձակ ոչ մեկի հետ, միայն՝ բարեւ եւ ցտեսություն։ Իսկ այն միտքը, թե Ամերիկան է փոխում մարդկանց, ճիշտ չէ, պարզապես ցույց է տալիս իրական դեմքը:

- Ձեզ այնտեղ լա՞վ եք զգում:

- Լավ զգալը հարաբերական է, բայց չեմ կարող աղջկաս ասել՝ վերջ, գնացինք։ Նա այնտեղ սովորում է ու պլաններ ունի։ Ես էլ մանկավարժի դիպլոմ եմ ստացել ու հիմա էլ բժշկություն եմ սովորում։ Ի դեպ, մանկուց երազել եմ բժշկուհի դառնալ։

- Գիտեմ, նաեւ լավ լողորդ եք, ավելին՝ վարպետի թեկնածու։

- Այո, 8 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ լողով։ Ու դա էլ իմ կյանքում շատ պատահական եղավ։ Ծնողներիս հետ գնացել էինք հանգստանալու, վերջին օրն էր՝ ծովում էինք, երբ ալիքը հարվածեց, ինձ կորցրի ու սկսեցի գոռալ․«Օգնե՜ք»։ Այդ դեպքից հետո որոշեցի՝ ես Աիդան չեմ լինի, եթե լավ լողորդ չդառնամ։

- Աիդա, երկու եղբայր ունեք, միշտ ասել եք, որ ապահովված ընտանիքում եք ապրել: Բայց ձեր անունը տարբեր օլիգարխների հետ էին կապում՝ ասելով, որ իրենք են Ձեր ճանապարհը հարթել դեպի երգարվեստ։

- Շատ ճիշտ եք, իմ անունը տարբեր մարդկանց հետ են կապել։ Իսկ Դուք գիտեի՞ք, որ ես իբր տղա ունեմ այդ օլիգարխից։ Ամեն ինչ հեքիաթի ժանրից է։ Միշտ ասում էի՝ կծանոթացնեք ինձ երեխաներիս հետ։ Դա մինչեւ իմ ամուսնանալն էր։ Հետո զուգերգ կատարեցի, ասացին՝ իրար հետ ենք։ Այդ ժամանակ շատ ծանր էի տանում, սկսում էի ապացուցել, որ այդպես չէ։ Մայրս մի օր ասաց՝ պետք է պատրաստ լինեմ նման խոսակցությունների։

- Այսօր նոր երգերով հանդես չեք գալիս, ի՞նչն է պատճառը։

- Այսօր գրվող երգերը շատ կարճ կյանք են ունենում՝ մեկ շաբաթ լսում ես, անցնում գնում է։ Համացանցը ողողված է աղբով ու էժանագին երգերով։ Նման երգերն իմը չեն: Իսկ նոր երգեր կլինեն։

- Ձեր ամուսնությունն էլ բուռն քննարկվեց, հետո արդեն՝ ամուսնալուծությունը։ Ձեր 14-ամյա դուստրը շփվո՞ւմ է հայրիկի հետ:

- Իհարկե, շատ է կապված։ Մենք 7 տարի է՝ Նահագներում ենք, ու նրանց շփումը մի օր չի դադարել։ Ամեն ինչ հայրիկի հետ քննարկում է։ Երբեմն ավելի շատ, քան՝ իմ։ Երբեք ամուսնալուծության կողմնակից չեմ եղել, բայց ստացվել է։ Միջադեպ եղավ, ու զգացինք, որ ավելի լավ է բաժանվենք ու լավ ընկերներ լինենք։ Մենք կռվով չենք բաժանվել, հիմարություն է դա։ Առողջ հարաբերություններ ունենք։ Ավելին ասեմ՝ այսօր Հայաստանում մեզ հյուրընկալել է երեխայիս հայրը։

- Հերթը բլիցինն է. ինչի՞ց ես վախենում:

- Մենակությունից:

- Ափսոսում:

- Որ շատ բաներ չեմ արել:

- Թույլ կողմերը:

- Շատ պարզ եմ ու անմիջական։

- Ուժեղ կողմերը:

- Օ՜, ուժեղ եմ։- Ձեր աղջկա մեջ Ձեզ տեսնո՞ւմ եք:

- Այո, ինձ պես համառ է ու նպատակասլաց։

- Հավատո՞ւմ եք:

- Ցանկացած իրավիճակում գլուխս վերեւ եմ բարձրացում ու ասում՝ փառք տիրոջը՝ Աստծուն։

Զրուցեց Արմինե Գեւորգյանը

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

BRAVO.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուցՏավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՆոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-նԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայիցՌուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. ՊեսկովԹբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանմանԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
Ամենադիտված