Համաժողովի շրջանակում քննարկել ենք անհավասարության աճին, աշխատանքի ապագային առնչվող մի շարք հարցեր
ԼուսանկարներՀՀ կառավարության անունից ելույթ եմ ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում, որին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև եվրոպական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի շրջանակում քննարկել ենք սոցիալական իրավունքներին, այդ թվում՝ անհավասարության աճին, աշխատանքի ապագային, թվայնացմանը, արհեստական բանականությանը և կլիմայի փոփոխության ազդեցություններին առնչվող մի շարք հարցեր:
Իմ ելույթում նշել եմ, որ համաժողովը կարևոր հարթակ է՝ ոլորտային ձեռքբերումները գնահատելու, ինչպես նաև սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ մարտահրավերներին դիմակայելու գործում։
Ընդգծել եմ, որ սա ևս մեկ հնարավորություն է խթանելու և արտահայտելու մեր նվիրվածությունը համընդհանուր արժեքների և սկզբունքների նկատմամբ, և այս համատեքստում նշել եմ, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել Եվրոպական սոցիալական խարտիայով և այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված սոցիալական իրավունքների լիարժեք պաշտպանության ու իրականացման ուղղությամբ։