Տիգրան Բարսեղյանը վնասվածք է ստացել «Պետրզալկա»-ի դեմ խաղում
ՏեսանյութերՀուլիսի 3-ին Բրատիսլավայի «Սլովանը» ընկերական հանդիպում անցկացրեց «Պետրզալկայի» հետ և հաղթեց 1:0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն չկարողացավ նույնիսկ ավարտել առաջին խաղակեսը։
30-ամյա ֆուտբոլիստ փոխարինվեց 40-րդ րոպեին՝ ծնկի վնասվածքի պատճառով։ Բարսեղյանը բուժզննում կանցնի այսօր՝ հուլիսի 4-ին, ինչից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Բարսեղյանն այս ամառ կհեռանա Բրատիսլավայի «Սլովանից»: Սլովակյան ակումբը չի կարողացել պայմանավորվել Բարսեղյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերին։