Բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշան գյուղի վարչական տարածքում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են հիվանդանոց:
Նրանց ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարաներն ու պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: