Գնդակոծվել է Գերմանիայի կանցլերի կուսակցության շտաբը
ՀասարակությունԴրեզդենում գնդակոծվել է Գերմանիայի կանցլերի կուսակցության շտաբը: Հայտնում է BILD-ը։
Նշվում է, որ փամփուշտները մինչ օրս չեն հայտնաբերվել:
Միջադեպը հետաքննում է Գերմանիայի պետական անվտանգության ծառայությունը։
«Չի կարելի բացառել նման հանցագործության քաղաքական շարժառիթը, սա մեզ դրդում է դիտարկել անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը։ Բայց մի բան պարզ է՝ մեզ ոչ մի պարագայում չեն վախեցնի», - պարբերականին ասել է Սաքսոնիայում կուսակցության առաջնորդ Գեննինգ Գոմանը։