Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր լեյբորիստները հաղթանակ են տարել (տեսանյութ)
ԱյլՄեծ Բրիտանիայում հուլիսի 4-ին ավարտվել են խորհրդարանական ընտրությունները։ Ըստ exit poll-ի՝ հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը։ Այն խորհրդարանում կարող է ստանալ 410 մանդատ։ Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը մեծ հավանականությամբ կդառնա լեյբորիստների 61-ամյա առաջնորդ Քիր Սթարմերը։
Իշխող Պահպանողական կուսակցությունը, որը իշխանության ղեկին է 14 տարի, կարող է ստանալ 131 մանդատ, ինչը նրա վատագույն արդյունքն է հետպատերազմյան պատմության մեջ: 61 մանդատ կարող են ստանալ Լիբերալ-դեմոկրատները, ևս 10-ը՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը։ Համայնքների պալատի մեծամասնությունը պահանջում է 326 տեղ:
Հենց որ վերջնական արդյունքները պաշտոնապես հայտարարվեն, ներկայիս վարչապետ Ռիշի Սունակը պետք է հրաժարական տա՝ այդ մասին հայտարարելով Չարլզ III թագավորին, այնուհետև Քեյր Սթարմերը կդիմի միապետին նոր կառավարություն ձևավորելու թույլտվության համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)