Կողբացի փողոցում ավտոմեքենայից կրակողներին հայտնաբերել են
Քաղաքական
Երեկ՝ հուլիսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են հունիսի 1-ին Կողբացի փողոցում ավտոմեքենայից կրակոցներ արձակողներին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի մեջ են եղել Երևանի բնակիչ 30-ամյա Դավիթ Հարությունյանը, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Նիկոլյանը և Երևանի բնակիչ 33-ամյա Տիգրան Մարկոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ էին հնչել։
Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել էին ատրճանակից կրակված 11 պարկուճ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)