Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից
ՏեսանյութերԿիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը.
«Թեմը կոչ է անում ՀՀ իշխանություններին, որ հրաժարվեն միակողմանի զիջումներից և պարտվողական քաղաքականությունից` հեռու մնալով Տավուշում իրականացվող ապօրինի սահմանագծման և սահմանազատման գործընթացից, որով կդրվի մեծ վտանգի սկիզբը, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ծավալապաշտական սպառնալիքները, որը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։
Այս պայքարը համայն հայության պայքարն է և մի օր կդառնա համահայկական շարժում»,– ասված է հայտարարության մեջ։