Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին
Տեսանյութեր2024 թվականի մայիսի 6-ին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 միլիոն դոլարի ֆինանսավորում տնտեսական վերափոխումների աջակցության համար։
Ինչպես հայտնում է EFSD-ի մամուլի ծառայությունը, միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքներով։
Ծրագիրը ներառում է տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրականացում։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը (EFSD) ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից։ EFSD-ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև նրանց կայուն զարգացմանը: