Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ
ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տրամադրված է ԵԱՏՄ շրջանակներում կառուցողական աշխատանքի, ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի արդյունքներով ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և դուք այսօր լսեցիք Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի ելույթը, ով տրամադրված է ԵԱՏՄ-ում կառուցողական աշխատանքի», - ասել է նա լրագրողներին։
Օվերչուկի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը շատ ձեռնտու է Հայաստանին։
Օվերչուկը նշել է, որ Երևանը «վերջին երկու տարիների ընթացքում ցույց է տալիս տնտեսական աճի հսկայական տեմպեր, որոնք ամենաուժեղն ու նկատելիներից մեկն են աշխարհում»։
«Հայաստանը շատ մեծ նախապատվություններ ունի էներգիայի և պարենային ապրանքների գների հարցում»,- հավելել է նա։
Եվրասիական «հնգյակի» առաջնորդներն այսօր Կրեմլում կայացած գագաթնաժողովում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը, ասել է Օվեչուկը։