Հայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով
Քաղաքական«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«2023 թվականի հոկտեմբերից-2024 թվականի ապրիլ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանը աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը:
Համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Copernicus-ի Կլիմայի փոփոխության ծառայության տվյալների.
Վերջին 7 ամիսների ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերից-2024 թվականի ապրիլ աշխարհում ջերմաստիճանի շեղումը նորմայից ամենացածր է եղել է Ֆինլանդիայում։
Բացի Ֆինլանդիայից, կլիման միջինից ավելի ցուրտ է եղել միայն չորս երկրներում՝ Շվեդիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում և Ուրուգվայում:
Աշխարհում ջերմաստիճանի շեղումը նորմայից ամենաբարձրն եղել է Բոսնիա Հերցեգովինայում, Հայաստանում, Մոլդովայում, Սերբիայում և այլն»: