ԵՄ դեսպանները համաձայնել են ՌԴ-ի սառեցված ակտիվների միջոցներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար
ԱՄՆ
Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինային ռազմական օգնության նպատակով օգտագործելու որոշումը:
«Այդ գումարը կօգնի Ուկրաինայի վերականգնմանը և ռազմական պաշտպանությանը՝ ռուսական ագրեսիայի համատեքստում»,- հայտնել է ԵՄ-ում նախագահող Բելգիայի կառավարությունը։
Եթե ծրագրին կանաչ լույս տրվի, Կիևը տարեկան մոտ երեք միլիարդ եվրո (3,3 միլիարդ դոլար) կստանա:
Եվրահանձնաժողովն ավելի վաղ առաջարկել էր այդ գումարի 90%-ը հատկացնել Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին, մնացածը՝ երկրի վերականգնմանը։
Ըստ Reuters-ի՝ եկամտի ճշգրիտ չափը կախված կլինի զեղչման դրույքաչափերից, քանի որ ՌԴ Կենտրոնական բանկի մոտ 210 միլիարդ սառեցված ակտիվները տարբեր արժույթներով պահվում են ԵՄ տարբեր երկրների հաշիվներում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու