Իրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվում Եվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն է Այո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) 4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնում Բենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիք Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Մարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելին Ի՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին «Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օր Թրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգում 

«Միջանցքի» հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում, ի տարբերություն Իրանի․ Անդրեյ Արեշև. 168. am

Արտակարգ Պատահար

Սկսելով սահմանազատման գործընթացը՝ ՀՀ իշխանությունների հետ ադրբեջանական պայմաններով, Ադրբեջանի իշխանությունները սկսում են է՛լ ավելի ակտիվ անդրադառնալ, այսպես կոչված, միջանցքի թեմային։ Ակտիվ քննարկումների օրակարգ է հանվել միջանցքի բացման թեման, որին օրերս նոյեմբերի 9-ի փաստաթղթի համատեքստում անդրադարձավ Իլհամ Ալիևը։

Իսկ գերմանական «Zeit» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե ըստ էության «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլև լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից։

«Այս կերպ Հայաստանը նույնպես կարող էր հաղթահարել իր մեկուսացումը։ Եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։ Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանով, և այն ընդամենը 10 կմ երկար կլինի»,- ասել է նա:

Ժամանակ առ ժամանակ, այսպես կոչված, միջանցքի մասով ադրբեջանական խոսույթը՝ դիրքորոշումները, սպառնալիքները փոփոխվում են․ ամիսներ առաջ թվում էր, թե Ադրբեջանն իբրև թե հրաժարվել է երթուղու այս տարբերակից՝ ակտիվ բանակցությունների մեջ մտնելով Իրանի հետ, սակայն Ադրբեջանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ալիևը սպառնում էր ընդհանրապես որևէ սահման չբացել Հայաստանի հետ իրենց ուզած երթուղին չստանալու դեպքում, այսօր Ամիրբեկովն ասում է, որ ծրագիրն Ադրբեջանը կիրականացնի Իրանի հետ։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր գլխավոր նպատակից, այն է՝ ունենալ չվերահսկվող հաղորդակցություն Նախիջևանի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ տարածքով։

Նրա խոսքով, հաշվի առնելով հռետորաբանությունը՝ աշխարհաքաղաքական ինչ-ինչ դիրքավորումներ կարող է փոխվեն, սակայն 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը երբեք այդ գաղափարից չի հրաժարվել։

«Պարզապես Իրանի առաջարկը մի փոքր փոխել է և խառնել որոշ խաղաքարտեր, այդ թվում՝ արևմտյան, քանի որ Արևմուտքը դեմ է իրանական տարբերակին, հայկական տարբերակն ավելի ընդունելի է Արևմուտքին, դա է նաև պատճառը, որ որոշ շփումներից հետո կրկին վերադարձել են հայկական տարբերակին։ Սա էլ նշանակում է, որ հարկավոր է ճնշումներ բանեցնել դա ստանալու համար։ Սակայն, կարծում եմ, այսօր դա ճգնաժամային փուլում գտնվող հարց չէ, քանի որ կողմերը շփվում են և գոհ են սահմանազատման հարցում միմյանց որոշումներից, սակայն այն դեռ պետք է շարունակվի, և ցանկացած չմտածված քայլ կարող է խանգարել այս գործընթացին։ Ուստի կարծում եմ, որ այս երթուղու հարցն ակտիվ քննարկումների օրակարգ կմտնի մի փոքր ուշ»,- ասաց Արեշևը։

Նրա կարծիքով, ներկայումս Ադրբեջանի համար կարևոր է առաջիկայում հնարավոր լինի արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն ամրագրել ինչ-որ համապարփակ փաստաթղթում՝ շարունակելով չպարզաբանված հարցերի շուրջ աշխատանքը։

Արեշևի խոսքով, բացի այն, որ ապագայում, այսպես կոչված, միջանցքի հարցը բարդ է լինելու, բարդ է լինելու նաև դրա շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը, որից ադրբեջանական կողմը, նրա պնդմամբ՝ փորձում է օգտվել՝ անընդհատ մեկ այս, մեկ այն կողմի հետ տարբեր կոմբինացիաներ բանակցելով։ Սակայն դրանից, ըստ Արեշևի՝ գլխավոր նպատակը, իհարկե, չի փոխվում։

«ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ միջանցքին դեմ են, սակայն, թե կոնկրետ քաղաքական ինչ գործիքներով են դրա դեմ պայքարելու և որ գործընկ երկրների միջոցով՝ պարզ չէ։ Ամեն դեպքում այս հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում հանրային խոսույթում։ Օրինակ՝ Իրանի դեպքում նկատելի են կարմիր գծերը, իսկ Արևմուտքի դեպքում՝ ոչ։ Սակայն գործընկերներին ընտրողը Հայաստանն է, պարզապես փաստերն այդպիսին են»,- ասաց նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Էրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները
Ամենադիտված