Հերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական. Արմեն Սարգսյան
Արտակարգ ՊատահարՄայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության օրն է: Այս տոնը մեր պատմության անբաժանելի մի մասն է։
Խաղաղությունն ու հաղթանակն ապրեցնող արժեքներ են, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք ժողովրդի ու պետության համար:
Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խաղաղության գրավականը մեր միասնականությունն է, համերաշխությունն ու նպատակասլացությունը, հավատարմությունը համազգային նպատակներին:
Հերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական և համատեղ ջանքերով, որպես ժողովուրդ ու պետություն, կերտել հաղթանակներ:
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ