ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին Մեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփային «Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ Ալեքսանյան Նոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքը Ֆուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարեն Մեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրը Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է 10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան Կիպրոսում Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 

ՀՀ իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն․ նախագահ

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:

Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ողջունելով նախագահի այցը, նշել է, որ պետական բարձր պաշտոնյաների ներկայությունն առաջնորդարանում և, ընդհանրապես, Սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպումների հնարավորությունների կյանքի կոչումը հավելյալ լիցք է հաղորդում ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի գործարար, հոգևոր և պարզ մարդկային հարաբերությունների ամրապնդմանը, այլև ոգևորում է Հայրենիքից հեռու ապրող հայերին՝ իրենց գործունեության հետագա խթանման գործում:

Արքեպիսկոպոս Տերտերյանն իր խոսքում նշել է. «Այստեղ Ձեր այցը համարեք նաև այց Ձեր տուն: Այս աղոթքի տունը հավասար չափով նաև Ձեր տունն է: Ձեր այցելությամբ Դուք ներկայացնում եք Մայր հայրենիքը և վստահ եմ, որ յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր հանդիպում, որտեղ նաև առիթ ու պատիվ եք ունենում ողջունելու մեր ժողովրդի զավակներին, կլցնեք նաև բոլորի հոգիները և էությունը հայրենասիրությամբ և կնորոգեք նաև իրենց ուխտը Հայրենիքի հավատարմության նկատմամբ:

Մեր խոսքը պետք է լինի միայն երախտագիտության խոսք Ձեր այս այցի կապակցությամբ: Մեր խոսքը պետք է լինի նաև աղոթք, որպեսզի Աստված մշտապես օրհնի Ձեզ, ողջ այն անձանց, որոնք մեր հայրենի պետականության համար իրենց կարելին ի գործ են դնում, որպեսզի ամուր, անսասան և անխախտ մնա մեր Հայրենիքը բոլոր տեսակի փորձություններից:

Երբ հավատքն է մեզ ուղղորդողն ու առաջնորդողը և ճշմարիտ հայրենասիուրությունն է մեզ նաև մղողը դեպի կյանք, այն ժամանակ մենք պետք է հաղթենք բոլոր տեսակի դժվարությունները: Դա մեր կյանքի նշանաբանն, առաքելությունը և նպատակն է, և պետք է շարունակի լինել՝ որպես հայ եկեղեցու սպասավոր:

Ձեր միջոցով մեր աղոթքն ենք հղում պետական ողջ անձնակազմին, հայրենի մեր իշխանությանը, որ մնան ամուր, հաստատ իրենց ծառայության մեջ, և մեր աղոթքը մեր ժողովրդի համար:

Անցնող տարիները դյուրին տարիներ չեն եղել, եղել են փորձություններով լեցուն, բայց Քրիստոսի խոսքը, նաև Ավետարանի պատգամը պարզ և հստակ ասում է մեզ հետևյալը՝ փորձության միջով ավելի ենք ամրանում, փորձություններն ու դժվարությունները եղել են միշտ, այսօր էլ կան, վաղն էլ լինելու են, բայց պատճառ չեն, որ մենք տկարանանք, այլ հակառակը՝ փորձությունները պետք է դառնան փորձառություն, նաև մեզ պետք է ամրապնդեն առավել միավորվելու, դառնալու մեկ հոգի, մեկ սիրտ, մեկ մարմին՝ հատկապես, երբ Հայրենիքի համար է մեր կյանքը, մեր ծառայությունը, մեր գոյությունը և գիտակցական կյանքը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և «ճշմարիտ խոսքերի համար» նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Ձեր խոսքերը շատ կարևոր են բոլորիս, ինչպես նաև այս դժվարին ժամանակներում մեր պետության համար: Կիսում եմ Ձեր տեսակետը, որ՝ իսկապես փորձությունների միջով անցնելով ենք մենք ճիշտ ուղին գտնում: Ցավոք սրտի, այդ փորձությունները կուտակվեցին հատկապես 2020 թվականից հետո, և մեծ դժվարություններ են առաջացրել, բայց մենք աստիճանաբար հաղթահարելու ենք դրանք:

Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն և չեն էլ կարող ունենալ ոչ այսօրվա իշխանությունը, ոչ վաղվա, ոչ մյուս օրվա: Սա բոլորը գիտակցում են, որովհետև մեր պատմությունն է դա և այդ պատմության մեջ Հայ առաքելական եկեղեցին միշտ իր տեղն ու դերն ունեցել է՝ անկախ ամեն ինչից: Հիմա մենք ունենք պետականություն և ապավինում ենք եկեղեցուն, որպեսզի այդ պետականությունն ավելի ամուր լինի, որովհետև այդ պետականության մեջ հոգի է պետք: Մեր խնդրանքն է ձեզ՝ մեզ միշտ ճիշտ ճանապարհով տարեք: Վստահ եղեք, որ այսօրվա իշխանության ընտրած ճանապարհն, իրոք, տանում է խաղաղության:

Մեր խնդիրը շատ հստակ է, մենք հարևանների հետ, անկախ մեր պատմական տարբեր ժամանակաշրջանում ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել: Մենք չենք կարող Հայաստանը վերցնել տանել ուրիշ տեղ, և իրենց էլ չենք կարող պարտադրել տեղափոխվել: Պատմականորեն ձևավորված միջավայր է, որի հետ կապված մենք հազարավոր տարիներ խնդիրներ ենք ունեցել, պատերազմներ ենք ունեցել, բայց, ի վերջո, կանք և կշարունակենք լինել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասինՆոր Բոնդին ընտրել են վերջին պահին․ Բեզոսը բացել է գաղտնիքըՖուտբոլի ֆեդերացիան սատարում է Դիալլոյին՝ Ինֆանտինոյի փոխարենՄեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրըՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 180 մլն դոլարի Վան Գոգը՝ աճուրդում․ ժառանգների հետ վեճը հարթվել է10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան ԿիպրոսումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջԱթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ ԱլեքսանյանԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը ՉինաստանՌուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները
Ամենադիտված