Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որով ընդլայնվում են Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում
ՏեսանյութերՀայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ԱԽ-ին խորհուրդ է տրվում կրկին քննարկել Պաղեստինի՝ կազմակերպությունում լիիրավ անդամ ընդունելու հարցը։
Բանաձևն ընդունվել է 143 կողմ ձայնով, 9 երկիր դեմ է քվեարկել, 25-ը՝ ձեռնպահ:
ՄԱԿ-ի կայքում հրապարակված բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ Գլխավոր ասամբլեան «որոշել է, որ Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն իրավունք ունի անդամակցելու ՄԱԿ-ին և պետք է ընդունվի որպես ՄԱԿ-ի անդամ»։