Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան
Արտակարգ Պատահար«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։ Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ՝ հակաիշխանական կոչեր անելու համար։
Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ-ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։
Զարմանալին այն է, որ ինձ արտահանձնելու համար պահանջվող նյութերը ՀՀ իրավապահների կողմից նախ չտրամադրվեցին ՌԴ իրավապահներին, այնուհետև հարցմանն ի պատասխան ՀՀ-ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի։
Հավանաբար ԱԱԾ-ում գիտակցում են շինծու գործի անհեթեթությունն ու հետևանքները։ Միաժամանակ տեղեկատվական դաշտ են նետվում իմ նկատմամբ ՀՀ-ում այլ հոդվածներով քրեական գործեր հարուցելու մասին լուրեր։
Բնականաբար կեղծիք է։ Նիկոլ, ես անպայման գալու եմ քո հետևից»։