Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչից
ՔաղաքականՆիդեռլանդների ներկայացուցիչը «Եվրատեսիլի» եզրափակչից ժամեր առաջ հեռացվել է մրցույթից: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Յոսթ Կլայնը, ըստ տեղեկությունների, «ոչ պատշաճ պահվածք» է դրսևորել թիմի կին անդամի նկատմամբ:
«Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,- ասվում է Շվեդիայի ոստիկանության հաղորդագրության մեջ: