Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ է
Արտակարգ Պատահար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան բավարար միջոցներ չունի իրեն պաշտպանելու համար, այն գտնվում է վտանգի մեջ։ Նրա խոսքերը հրապարակվել են քաղաքական գործչի YouTube–յան ալիքում։
«Եթե առարկայական նայեք, մենք՝ եվրոպացիներս, բավարար միջոցներ չունենք մեզ պաշտպանելու համար», - ասել է նա:
Նրա խոսքով՝ Եվրոպան վտանգված է ռազմական և աշխարհաքաղաքական առումով։ Նա նշել է, որ վտանգը պայմանավորված է Ուկրաինայում հակամարտությամբ, որի կողմերից մեկը «ունի միջուկային զենք և հրթիռներ, որոնք կարող են հասնել եվրոպական տարածք»։
Նա նաև նշել է, որ «եթե ռուսները հեռուն գնան», Եվրոպան ստիպված կլինի գործել՝ Ռուսաստանի Դաշնությանը զսպելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու