«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)
Արտակարգ ՊատահարՀայտնի ռուս բլոգեր Անյա Պոկրովը կրկին որոշել է այցելել իր խոսքով՝ ամենասիրելի քաղաքներից մեկը՝ Երեւան, որտեղ, ի դեպ, արդեն տեւական ժամանակ է՝ բնակվում է նրա սիրելին՝ հայկական արմատներով բլոգեր Արթուր Բաբիչը։
Պոկրովը Instagram-ում կիսվել է իր երեւանյան ջերմ հոլովակով։ Բլոգերը շրջել է փողոցներում՝ երգելով «Հեյ ջան, Երեւան», ու հորդորոլով բոլոր հայերին ժպտալ՝ «չէ՞ որ նրանք ապրում են ամենալուսավոր քաղաքում»։ Նա իր ուրախ տրամադրությունը փոխանցել է ոչ միայն երեւանցիներին, այլեւ իր էջի առցանց հետեւորդներին, ովքեր ողջունել են Անյայի դրական նախաձեռնությունը։