Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքը
ՏեսանյութերԻսրայելի դեսպան Գիլադ Էրդանի արարքը, որը ՄԱԿ-ի ամբիոնում ցուցադրաբար կտոր–կտոր է արել համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը, վկայում է Թել Ավիվի կողմից միջազգային իրավունքի չճանաչման մասին: Այս կարծիքը X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
«Այն փաստը, որ Պաղեստինի բանաձեւի ընդունումից հետո ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը ամբիոնից կտոր–կտոր արեց ՄԱԿ-ի կանոնադրությունը թղթի մանրացման սարքով, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իսրայելը չի ճանաչում միջազգային իրավունքը»,- գրել է Չելիքը։