Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը
ՔաղաքականՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամի իր ալիքում քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը՝ այն համեմատելով «օրգիայի, շաբաշի կամ ծիսական սրբապղծության» հետ։
«Արևմտյան Եվրոպայի հուղարկավորությունն անցնում է սովորականի պես։ Առանց անակնկալների»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ընթանում է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը։ Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն իր «Ժակո» երգով ելույթ է ունեցել 19-րդ համարի ներքո: