«Ողջունելի է, որ Հայաստանում ծայր է առել ազգային-կրոնական վերելք»․ Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան
ՔաղաքականԻրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․
Սրբազան Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում։ Փորձագետներ Էհսան Մովահեդյանը, Սալար Սեյֆ Էդդինին և Ռեզա Շեյբանին հիմնականում թելեգրամյան էջերում գրում են, որ գունավոր հեղափոխությունները Ուկրաինայից մինչև Հայաստան ձախողել են, և հիմա նոր ուժերի ասպարեզ գալու ժամանակն է։ Իրանը պետք է ուշադիր հետևի հայ հոգևորականների սկսած շարժման զարգացումներին։
Ողջունելի է, որ Հայաստանում ծայր է առել ազգային-կրոնական վերելք։ Անկախ այս նոր ալիքի ելքից, շարժման բնույթը համահունչ է Իրանի իսլամական Հանրապետության ազգային շահերին։ Իրանցիները մեջբերել են նաև Սրբազանի այն խոսքերը, որով դրվատել է Իրանին՝ փողոցները նահատակների (շահիդների), այդ շարքում նաև հայ նահատակների անվամբ կոչելու համար։
Ներիրանական ԶԼՄ -ներից Հայաստանի վերջին անցուդարձերին անդրադարձել են tasnim-ը, mashreghnews-ը, irdiplomasy-ը և ghatreh-ը։ Դրսի պարսկատառ մամուլից հոգևորականների գլխավորած շարժման մասին գրել են BBC-ի պարսկերեն բաժինը (հարցազրույց լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ), Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության TRT ալիքի պարսկերեն բաժինը և համաթուրքական շահեր պաշտպանող ազերիական թելեգրամյան ալիքը։ Վերջինս գրում է, որ հայ հոգևորականների գլխավորած շարժումը քաջալերվում է Իրանի կողմից։