Վարկանիշային մրցաշար․ Լյովա Գևորգյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում
ՀասարակությունՇարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։
Երեկ Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ Լյովա Գևորգյանը (125 կգ) հաղթել էր մեկնարկում Գենադի Կուդինովիչին 11-0 հաշվով։ Հաջորդ գոտեմարտում Լյովա Գևորգյանը պարտվել Չինաստանի ներկայացուցիչին Դեն Ժիվեյին 0-4 հաշվով։ Լյովան սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ, քանի որ Դեն Ժիվեյը հասել էր եզրափակիչ։
Գևորգյանն այսօր սփոփիչ գոտեմարտ անցկացրեց Բահրեյնի ներկայացուցիչի հետ և զիջեց մրցակցին։
Երեկ Հրայր Ալիխանյանը (74 կգ), ով մեկնարկում հաղթել էր 7-0 հաշվով Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, պարտվել էր 1/16 եզրափակիչում Ալբանիայի ներկայացուցիչին։ Մուշեղ Մկրտչյանը և Սերգեյ Սարգսյանը պարտվել էին մեկնարկում։
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները ՕԽ-ի ուղեգիր չնվաճեցին վերջին վարկանիշային մրցաշարում։