Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ)
ՏեսանյութերՄայիսի 12-ին Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության ժամանակ 19 մարդ է զոհվել։ Այս մասին մայիսի 13-ին հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նահանգապետը պարզաբանել է, որ մայիսի 11-ին վիրավորված ևս մեկ կին մահացել է։
Գլադկովը հայտնել է, որ վիրավորվել է 27 մարդ։ Մարզի ղեկավարի խոսքով՝ 36 մարդ գտնվում է ժամանակավոր տեղավորման կենտրոններում։
«Սովորական անցորդները՝ տղամարդիկ և կանայք, փլատակների տակ են նետվել և դուրս բերել երեխաներին ու ծերերին»,-ասել է նահանգապետը։