Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Վանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց «Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծեր Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը Պեսկով․ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չեն Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը Ձերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը 

Պարենային ապրանքները թանկացել են

Տնտեսություն

2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.6% գնաճ, ինչը հիմնականում ձվի, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 2.8-21.7% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-21.7% գնաճ, իսկ մյուս 2-ում` 0.4-0.1% գնանկում: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ` 21.7% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սմբուկի` 28.9%, սնկի` 31.0%, կանաչ պղպեղի` 45.3%, կանաչ լոբու` 50.9%, վարունգի`54.8%, լոլիկի` 96.3% գնաճով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 11.1-30.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում): Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 23.2 %-ով:

Մրգի ապրանքախմբում 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.5% գնանկում, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ` 6.9% գնաճ: 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ադամաթզի գինն աճել է 1.2%-ով, արքայանարնջինը` 4.9%-ով, նռանը` 6.2%-ով, խնձորինը`15.3%-ով տանձինը` 23.6%-ով, խաղողինը` 48.0%-ով, դեղձինը` 60.6%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է մանդարինի` 19.8%, կիտրոնի` 7.1%, նարնջի` 3.7% գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 2.0-10.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ երկուսում գրանցվել է 1.2-0.9% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 9.1%-ով:

2011թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 16.2%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.92% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.6 տոկոսային կետով:

Ձվի հանրապետական միջին գինը 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.2%-ով, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ` գրանցվել է 2.8% գնաճ: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.4%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ` 1.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արևածաղկի և ձիթապտղի բուսական յուղերի` համապատասխանաբար 1.7% և 2.9% գնաճով: Այլ յուղերի (հալած յուղի) գինը նշված ժամանակահատվածում աճել է 0.5%-ով, կարագինը` 0.9%-ով:

2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10.7%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ` 0.6% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է բրնձի` 0.9%, սպագետտիի` 1.7%, հացահատիկի` 1.8%, ոլոռի` 2.0%, առաջին և բարձր տեսակի ալյուրների` համապատասխանաբար 1.2% և 2.3%, մակարոնեղենի` 3.1%, լոբու` 3.8%, սպիտակաձավարի` 5.2% գնաճով: 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացերի գներն աճել են 0.4%-ով, ձավարինը` 0.4%-ով, լավաշինը` 0.5%-ով:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.1-3.3% գնաճ, մեկում` 0.6% գնանկում, մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.3%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 3.5%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ` 0.6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է թռչնի մսի 0.7%,նրբերշիկի` 0.7%, կիսաապխտած և եփած երշիկների` համապատասխանաբար 1.5% և 2.7%, բաստուրմայի` 4.1%, հավի բդի` 5.1%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 21.9% գնաճով:

2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի, տավարի և խոզի մսերի` համապատասխանաբար4.2%, 1.4% և 1.0% գնանկում:

Հրուշակեղենի, այլ մթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ոգելից խմիչքի, կաթնամթերքի ապրանքախմբերում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1-0.4% գնաճ: Ձկնամթերքի և շաքարավազի գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 0.4% և 0.1%-ով, իսկ ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՊեսկովը Եվրոպային գազի գների նոր ռեկորդներ է կանխատեսելԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծերՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՊեսկով․ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չենԽաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանըՁերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր ԱնդրեասյանըԳիտնականներն ուսումնասիրել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդներըPISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԿրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԻ՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Ուիթքոֆն ու Քուշները Կիևից հեռացել են «մեծ շոկի մեջ»՝ Զելենսկու պահվածքից․ Ռադայի պատգամավոր#ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստTimes. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահԶախարովան Սիկորսկուն անվանել է «բացարձակ մարգինալ» և «ծայրահեղական»Մոսկվայում հազվագյուտ սունկ են հայտնաբերելՆալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահԼեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո ռազմական օգնությունՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Telegraph. Բրիտանացի պահեստազորայինները ավելի քիչ կծառայեն բյուջեի կրճատման պատճառով Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ ԽանդանյանՀայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս ԽանդանյանԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՎարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահինԻրանի ԱԳՆ․ իրանական նավերի վրա ԱՄՆ-ի հարվածները հանգեցնում են իրավիճակի սրմանըԻրանը Հորմուզի նեղուցից դուրս նավերի համար նոր արգելված գոտի է սահմանելՄոլդովան հրաժարվել է ԱՊՀ շրջանակում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաձայնագրիցՈրբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է ՓաշինյանինՖիլիպ Կիրկորովը 10 մլն ռուբլի է ծախսել ընտանեկան հուշահամալիրի կառուցման համարԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացելՖրանսիայում բենզինի գինը ռեկորդային մակարդակի է հասելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորենԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը նոր ռեկորդ է սահմանելՆշվել է՝ ինչ քայլերով ԱՄՆ-ը կարող է մոտեցնել Ուկրաինայում խաղաղության հաստատումըՖրանսիայի նոր դեսպանը ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման առաջնահերթություններըՍոնա Ղազարյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահSingapore Airlines-ը նոր պայմաններ է առաջադրում Air India-ում լրացուցիչ ներդրումներ կատարելու համար․ ReutersԲաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. Զելենսկի
Ամենադիտված