Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց. դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով
Հասարակություն
ԵՊՀ ուսանողական խորհուրդը տեղեկացնում է.
«Սիրելի՛ ուսանողներ,
քանի որ այս շարժումը հիմնված է հստակ գաղափարների և արժեհամակարգի վրա, ապա դասադուլը ևս ինքնանպատակ չպետք է լինի։
Պատասխանատու լինելով մեր կրթության իրավունքի առաջ՝ դասադուլի ընթացքը լրացնում ենք բովանդակային քննարկումներով ոլորտային լավագույն գիտնականների հետ։
Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց։
Դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով։
Մեր առաջին բանախոսը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պարոն Աթանեսյանն է»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան