Տանիքին աշխատանքներ կատարող երիտասարդը ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարանյանի գլխավորությամբ: