Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ՔաղաքականՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով և հասել է 399-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ 319 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ վարակվածներից 234-ը երեխաներ են, 165-ը` մեծահասակներ։