«Եթե աղբամանն ինքնանետվելու ցանկություն ունեք, ես չեմ կարող ձեզ հակառակում համոզել». ՔՊ-ականը հերքում է ցուցարարներին վիրավորող գրառումը
ԻրավունքՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հերքում է՝ անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարներին վիրավորող գրառման հեղինակը ինքը չէ՝ ֆեյք է։
«Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարևոր հանդիպում: Սա, վստահ եմ՝ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ:
Բայց ինչ եմ ուզում ասել՝ էդ նույն ժամին էս ֆեյք շարժման ֆեյք հրահանգիչներն իրենց ֆեյքերով ու քարոզչական «թաբլոիթներով» տարածում են՝ իբր ես հենց էդ ժամերին նման գրառում եմ կատարել։
Հ.Գ. Եթե աղբամանն ինքնանետվելու ցանկություն ունեք, ես, իհարկե, չեմ կարող ձեզ հակառակում համոզել, բայց, ամեն դեպքում, խորհուրդ չեմ տա»,- Facebook-ում գրել է Հակոբյանը։