«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ 

ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը:

Գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների համեմատական վերլուծության և 2022-2023թթ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածներով կոմունիկացված գանգատների համեմատական վերլուծության մասին: Մանրամասներ են ներկայացվել նաև կոմունիկացված գանգատի կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշման ձևավորման ընթացակարգի վերաբերյալ:

Վճիռների և որոշումների կատարման հետ կապված նշվել է, որ իրականացվել են ՄԻԵԴ վճիռների/որոշումների կատարմանն ուղղված ընդհանուր և անհատական միջոցառումներ, արձանագրված խնդիրների լուծման նպատակով համագործակցություն է ծավալվել ներպետական շահագրգիռ մարմինների հետ, տեղեկատվություն է ներկայացվել ԵԽ Նախարարների կոմիտե, իրականացվել է ՄԻԵԴ վճիռների/որոշումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Նշվել է, որ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից վերահսկվող ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խախտումների շրջանակում կան խստացված ընթացակարգով վերահսկվող գործեր և ստանդարտ ընթացակարգով վերահսկվող գործեր:

Փաշինյանին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում տպագրվել է ՄԻԵԴ նախադեպային իրավունքի առաջին տեղեկագիրը, որն ընդգրկում է ՄԻԵԴ 2018-2020 թվականների կարևորագույն գործերի համառոտագրերը։ Տպագրվել է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի թվով երկրորդ տեղեկագիրը։ Զեկույցի համաձայն, ընթացքում են երրորդ ձեռնարկի շուրջ հետազոտական և պատրաստման աշխատանքները, որը նվիրված է լինելու ներպետական մակարդակում ՄԻԵԴ վճռի կամ որոշման հիման վրա վերաբացումներին և դրանց գործնական առանձնահատկություններին:

Օրենսդրության կատարելագործման և միջազգային համագործակցության շրջանակում գրասենյակն իրավական դիրքորոշումներ է տրամադրել թվով 73 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ և ներկայացրել համապատասխան առաջարկություններ, մշակվել են թվով 4 իրավական ակտերի նախագծեր, որոնք սահմանված ընթացակարգով ընդունվել են, կազմակերպվել և իրականացվել են թվով 5 դասընթացներ (ԵԽ, ԵՄ, ՄԱԿ):

Հաշվետվության առանձին կետերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել գրասենյակի կատարած աշխատանքի և հետագա անելիքների շուրջ։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները: Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դա միջգերատեսչական հանձնաժողովի ֆորմատն է, որը լավագույն մեխանիզմն է այդ առումով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Բոլոր իրավասու մարմինները մասնակցում են, այդ թվում՝ դատական համակարգը պալատներով, և հատ առ հատ քննարկում ենք պատճառների վերացման սցենարները դատավարության ժամկետների մասով, վերջին նիստի արդյունքում մեծ արձանագրություն է կազմվել պատճառների վերացման անելիքների մասով»:

Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է այն մասին, որ մեծ հաշվով երկարաժամկետում ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և ինչպես են կյանքի կոչվում: Փաշինյանի խոսքով՝ առնվազն այս դիտանկյունից պետք է նայել հարցին:

Փաշինյանը նշել է՝ կանխավարկածն այն չէ, որ մինչև ՄԻԵԴ-ի վճիռ չկա, այդ հարցերով ոչ մեկը չի զբաղվում, բայց մյուս կողմից՝ դա հայացք է այլ տեղից, որը Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պրակտիկ աշխատանքների մեջ օգտակար կարող է լինել այն առումով, եթե ինչ-որ մասով անդրադարձ կատարվում է: Փաշինյանի դիտարկմամբ՝ այսպես թե այնպես ամեն վճիռ իր առանձին բովանդակությունն ունի, այսինքն՝ կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ կլինի, կարող են լինել հարցեր, որոնց անդրադարձ չի լինի:

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար: Մանավանդ, որ ՄԻԵԴ-ը մի կառույց է, որն ակնհայտորեն և՛ Հայաստանում, և՛ ընդհանրապես ամբողջ Եվրոպայում բացարձակ հեղինակություն է վայելում, որը նաև ռեսուրս է ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման համար:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երբ որոշում էր կայացվում, որ Վարչապետի աշխատակազմում պետք է այսպիսի գրասենյակ ստեղծվի՝ դրա հիմնավորումներից մեկը հենց այն էր, որ այդ գրասենյակը լինի կենտրոնում, որպեսզի ազդակներն այստեղից համահավասար գերատեսչություններին և ինստիտուտներին գնան: Փաշինյանի խոսքով՝ այդ տրամաբանությունն է դրվել և այդ տրամաբանությունը պետք է անընդհատ ոչ միայն ուժեղացնել, այլ նաև ինքնաշխատ ռեժիմի մեջ դնել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ պետք է ինտենսիվ աշխատանք տանել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի ԱՄՆ Կրթության նախարարությունը Թրամփին համեմատել է Հիտլերի հետՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու Ֆլորիդան կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կարգելի զվարճանքի և պոռնոյի վրա ծախսերը․ Fox NewsՌուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքները Կանադայի հանրաքվեին միջամտելու վերաբերյալՌուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն չունի․ ԹրամփՎրաստանում ուժեղ անձրևներ են. վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Վենեսուելայի նավթային պաշարների մի մասըՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Ֆինլանդիան վերսկսում է Eagle S տանկերի գործով լսումներըՍպիտակ տունը անվանել է Թրամփի լավագույն «մամուլի քարտուղարին»Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Արևմուտքը հայտնել է Patriot հրթիռների կրիտիկական պակասի մասինՄահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Մասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ լվանալ մրգերն ու բանջարեղենըՍաուդյան Արաբիան հութիների դեմ պատերազմի է պատրաստվում․ ԶԼՄՀակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Լազարևան պատմել է Apple-ի հետ ունեցած կոնֆլիկտի մասինԶախարովայի խոսքերից հետո Մեծ Բրիտանիան քարտեզ է ցուցադրել, որը ցույց է տալիս ռազմական բազաների գտնվելու վայրըՈտքին առկա պրոբացիոն սարքով տղամարդը հարվածներ է հասցրել տնակի պատերին և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը» Ֆրանսիայի տասնյակ դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային նարնջագույն վտանգի մակարդակԲացահայտվել են սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը երկարացնելու եղանակներըԻրանի հետ պատերազմի պատճառով՝ ԱՄՆ բանակում բյուջետային ճգնաժամ է․ ԶԼՄՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ) Հայտնի է միակ երկիրը, որը հայտարարել է Միացյալ Նահանգների դեմ պատժամիջոցների մասինՎրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց Սննդային հավելումներ արտադրող ընկերության դեմ ավելի քան 53 մլն ռուբլու հայց է ներկայացվելՆԱՏՕ-ի երկիրը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կկրճատի պաշտպանության ծախսերըՀիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրել է Պուտինի նստավայրի վրա հարվածների պատասխանատվությունից խուսափելու փորձի մեջՄասնագետը բացատրել է՝ պահածոյացման համար ինչու են ոսկեգույն կափարիչներն ավելի հարմարՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ) ԱՄՆ նախկին ծովակալը հայտարարել է, որ հայտնաբերել է Ատլանտիդան
Ամենադիտված