Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան
Արտաքին ՔաղաքականՄայիսի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հաղթանակի օրվան, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցեցին 43 շախմատիստներ։
7 խաղափուլերի արդյունքներով մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները՝
1-ին տեղ՝ Կարեն Մակարյան՝ 6 միավոր
2-րդ տեղ՝ ՖՎ Ռոման Ակոպով՝ 6 միավոր
3-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան՝ 5.5 միավոր
4-րդ տեղ՝ Գարիկ Խաչատրյան՝ 5.5 միավոր
5-րդ տեղ՝ Վլադիմիր Պողոսյան՝ 5 միավոր
Լավագույն 75+ տարեկան մասնակից՝ Հենրիկ Փաշայան՝ 4.5 միավոր
Լավագույն 80+ տարեկան մասնակից՝ Ստեփան Բալայան՝ 4 միավոր
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին: