Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել
ԻրավունքԱռնվազն 54 մարդ է վիրավորվել Հնդկաստանի Մումբայում հորդառատ անձրեւի ժամանակ գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով, հաղորդում է Hindustan Times պարբերականը:
Ոստիկանությունն ու փրկարարական ծառայությունները կարծում են, որ ընկած կառույցի տակ կարող է գտնվել ավելի քան 100 մարդ:
Հորդառատ տեղումները ազդել են նաև քաղաքի օդանավակայանի, մետրոյի և արվարձանային գնացքների աշխատանքի վրա: Առնվազն 15 չվերթ է ուղղվել Մումբայի Չատրապատի Շիվաջի Մահարաջայի անվան միջազգային օդանավակայան այն բանից հետո, երբ թռիչքները ժամանակավորապես դադարեցվել էին վատ տեսանելիության պատճառով: Օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է ժամը 17: 00-ին (Երեւանի ժամանակով 16: 30-ին):