Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանը հրաժարվեց մանդատից
ՀրապարակումներՏեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է Երևանի ավագանու իր լիազորությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետա Տիգրան Ավինյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին այդ որոշումը։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իսպիրյանին, որը 2018 թվականից Երևանի ավագանու անդամ էր, իր անբասիր ծառայության համար: Դիմումը մասնավորապես պայմանավորված է նրա հետագա բացակայումներով երկրից և զբաղվածությամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Ավագանու մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Վարդանյանին: