Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
ՀասարակությունՎրաստանի խորհրդարանը մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վրաստանի խորհրդարանը կգործի Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան և երրորդ ընթերցմամբ կընդունի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը վճռորոշ դեր կխաղա՝ վերջ դնելու, այսպես կոչված, բևեռացմանը, որը պարտադրվում է երկրին դրսից»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։