Համակարգի պարագլուխներին կոչ եմ անում՝ «դասականի ասած» սթափվել ու խելքները գլուխները հավաքել․ Վահե Գրիգորյան
ՀասարակությունԻրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Արդեն տևական ժամանակ է, ինչ ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի բռնությունների արդյունքում տուժում կամ վնասվում են լրագրողներ Անի Գևորգյանը, Մերի Մանուկյանը, Սյուզի Բադոյանը և Նարե Գնունին:
Մի վերջին անգամ համակարգի պարագլուխներին կոչ եմ անում, «դասականի ասած» սթափվել ու խելքները գլուխները հավաքել և հատկապես հեռու մնալ պրոֆեսիոնալ ու բարեխիղճ լրագրողներից. նման լրագրողները անպաշտպան չեն, ես նրանց բոլորի կողքին կանգնած եմ:
Հ.Գ. Նույնը վերաբերում է նաև լրագրողներ Անի Ներկարարյանին և Հասմիկ Առաքելյանին:
Շնորհակալություն»